Ս/թ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն էր։ Այդ առիթով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան»,

«Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան»  և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպել էին երկրորդ միջազգային կոնգրեսը՝ ուղղված ծերաբուժության խնդիրներին և Հայաստանում ծերաբուժության զարգացմանը։ Համաժողովի այս տարվա կարգախոսն էր՝ «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»։ Կոնգրեսին արդեն երրորդ անգամ մասնակցեց ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, բ.գ.թ., դոց. Վրեժ Շահրամանյանը՝ ներկայացնելով թե՛ ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնը, թե՛ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան։ Կոնգրեսը մուլտիդիսցիպլինարային բնույթ ունի՝ մեկ հարթակում համախմբելով տարբեր մասնագետների՝ նյարդաբան, հոգեբույժ, սրտաբան, ընտանեկան բժիշկ և սեքսոպաթոլոգ։ Վրեժ Շահրամանյանի զեկուցումը նվիրված էր գերիատրիայի, սեքսոլոգիայի և հոգեբուժության արդի խնդիրներից մեկին՝ ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՓՍԻԽՈԶՆԵՐԻՆ («СТАРЧЕСКИЕ СЕКСУАЛЬНЫЕ ПСИХОЗЫ»)։ Ելույթը արժանացավ բարձր գնահատականի և շատ կարևորվեց: